Մաքսային միություն մուտքի վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը «հստակ է եւ ոչ մի կասկած չկա», հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի՝ Մաքսային միությանն ինտեգրվելու ձգտումը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` ավելացնելով, որ «պարզապես անհրաժեշտ է հստակեցնել այս համագործակցության ձեւաչափը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի վարչապետն առաջարկել է քննարկել այդ հարցերը, ինչպես նաեւ երկու երկրեների առեւտրատնտեսական համագործակցության հետ կապված վիճակը:
Տիգրան Սարգսյանը հաստատել է Հայաստանի դիրքրոշումը եւ ասել, որ արդեն հիմա պետք է տեխնիկական մակարդակում որոշվի ինչ տեմպերով ու ինչ քայլերով առաջ գնալ:
Նա հավելել է, որ նույն օրն ավելի վաղ հանդիպել է Եվրասիական տնտեսական կոմիտեի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ եւ քննարկել միությանն ինտեգրվելու վերաբերյալ հուշագրին առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը ասել է նաեւ, որ խոսել է «Ռոսատոմի» ղեկավարության հետ եւ «առկա է լիակատար փոխըմբռնում ատոմակայանի նոր բլոկի շինարարության ֆինանսավորման վերաբերյալ»:




























