Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարության մեջ նշվել է, թե Թուրքիա-Իրաք սահմանային հատվածում մի խումբ քուրդ զինյալներ կրակ են բացել թուրք զինվորների ուղղությամբ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե Իրաքի հետ սահմանակից Թուրքիայի Շրնաք-Ուլուդերե-Գյուլյազտ շրջանում գտնվող Քարաչալը զինվորական բազայի ծառայողների դեմ կրակ են բացել PKK-ի մի խումբ զինյալներ։

Նշվել է, թե քուրդ զինյալների բացած կրակի հետեւանքով վիրավորվել է ժանդարմերիայի մի զինվորական։

Նշենք, որ սա  քուրդ զինյալների կողմից թուրք զինվորականների դեմ կրակ բացելու առաջին դեպքն է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից զենքերը վայր դնելու մասին մարտի 21-ին արված հայտարությունից հետո։