Ռուսաստանցի գործարար Ալեքսեյ Կոզլովին վերջապես բաց են թողել Իվանովոյի գաղութից՝ նրա առեւանգման հետ կապված քրեական գործը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին Twitter-ում գրել է նրա կին Օլգա Ռոմանովան, հայտնում է utro.ru-ն:

Հիշեցնենք, հինգ տարվա գաղութի դատապարտված Կոզլովի ազատման մասին որոշումը կայացրել էր Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը: NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ռոմանովան հաղորդել էր գաղութից դուրս գալու սպասման մեջ գտնվող ամուսնու՝ հացադուլ հայտարարելու մասին: Գաղութի աշխատակազմը ուշացումը հիմնավորել էր նրանով, որ չունի դատարանի որոշման կրկնօրինակը, թեեւ այն իր հետ անձամբ Ռոմանովան էր տարել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը գաղութ ֆաքս է ուղարկել, սակայն սարքի խափանման պատճառով այն կիսատ էր հասել: