Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Ֆինանսական միջազգային կոորպորացիայի եւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի պատվիրակությանը: Նախարարը ողջունելով հյուրերին` կարեւորել է երկուստեք համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր մասնավորապես` հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, եւ որպես առաջնահերթ պայման երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների ներդրման եւ բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:
Նախարար Հարությունյանը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարեւորությունը եւ նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սեւանա լճի, եւ առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ: Կողմերը համաձայնվել են, որ հանքարդյունաբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին:




























