Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականը: նա նաեւ հայտնել է, թե կստորագրի Սոբյանինին քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու հրամանագիրը: Այդ մասին ՌԴ նախագահը հայտնել է Կրեմլում Մոսկվայի քաղաքապետի հետ հանդիպմանը:
Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե պարտադիր մասնակցելու է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին: «Քաղաքում բավական շատ լուրջ ծրագրեր են ընդունվել, եւ կեսից դրանք թողնելը ճիշտ չէ»,- ասել է Սոբյանինը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, թե հրաժարական է տալիս քաղաքապետի արտահեր ընտրություններ կազմակերպելու համար, որոնք կայանալու են քվեարկության միասնական օրը` սեպտեմբերի 8-ին: «Եդինայա Ռոսիա»-ից հայտնել են, թե աջակցելու են Սոբյանինի թեկնածությունը:
Առաջադրվելու մտադրության մասին հայտնել են Միխայիլ Պրոխորովը, ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը, «Յաբլոկո»-ի առաջնորդ Սերգեյ Միտրոխինը:




























