Հայաստանի առողջապահության նախարարությունը դադարեցրել է «Ֆերվեքս» դեղամիջոցների շրջանառությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը եւ հաշվի առնելով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի հունիսի 3-ի N 0105070213, ինչպես նաեւ Շվեյցարիայի «Դելտա Մեդիքլ Պրոմոուշնս» ընկերության, որը հանդիսանում է «Բրիստոլ-Մայերս Ֆրանսիա» ընկերության դեղերի պաշտոնական առաքողը ԱՊՀ երկրներում, գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 4-ի թիվ 1539-Ա հրամանով դադարեցվել է «Բրիստոլ- Մայերս Ֆրանսիա» արտադրության «Ֆերվեքս երեխաների համար բանանի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5126, M4847, M5340, M5341 եւ «Ֆերվեքս մեծահասակների համար կիտրոնի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5633 խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:




























