Հայաստանը նախապատվություն պետք է տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվող Եվրասիական միությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ  Դավիթ Հակոբյանը:

«Եվրոպան ներկայումս ուլտիմատում է դրել Հայաստանի առաջ՝ Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ վերջնական ընտրություն կատարելու հարցում», - նշել է գլխավոր մարքսիստը՝ հավելելով, որ Եվրասիական միությանը նախապատվություն տալու դեպքում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղն էլ դառնա Մաքսային միության անդամ:

«Նախեւառաջ, Ռուսաստանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից աշխարհաքաղաքական միաբեւեռ ռազմավարությունը, երկրորդ, Ռուսաստանը պարտավոր է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին հակակշիռ երկրորդ միությունը ստեղծել», - նշել է Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից Ռուսաստանն իր նախկին դաշնակիցների կարիքը կզգա: