«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413,72 դրամ: Երեկ բորսայում գործարք տեղի չէր ունեցել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0,54%-ով կամ 2,22 կետով: Սա, հայկական շուկայի չափանիշներով, բավական կտրուկ անկում է:

Բորսայում այսօր վաճառվել է 1.55 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 412 դրամ, վաճառքինը՝ 414,5 դրամ: 

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եւ իենի, եւ եվրոյի նկատմամբ; Եվրոն այսօր սակարկվել է 1.31 դոլարից բարձր մակարդակում: Դոլարին ճնշում է այն հանգամանքը, որ ԱՄՆ տնտեսության մասնավոր հատվածի աճը մայիսին սպասվածից ավելի քիչ է:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.9816 ռուբլի: Դոլարը շարունակում է թուլանալ  ռուբլու նկատմամբ: