Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 6-ին, ընդունել է Արցախի մշակույթի եւ արվեստի մի խումբ ներկայացուցիչների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է ջերմ եւ անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:



























