Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության են հրավիրել 54-ամյա մի կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մայիսի 8-ին, ժամը 08.00-ից մինչեւ ժամը 15.00-ի սահմաններում, բաց դռնից մուտք է գործել Արարատ քաղաքի Աբովյան փողոցի մի բնակչուհու բնակարան եւ գողացել 250.000 դրամ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանությանուն չի դիմել:
Կատարվում է նախաքննություն:




























