Հունիսի 7-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Առատաշեն-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-520» եւ «Ֆորդ-Վինդստար» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Ֆորդ-Վինդստար»-ը շրջվել է ջրատարը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: