Հունիսի 7-ին, ժամը 13.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























