Հունիսի 7-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ իր տնից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 23-ից ՌԴ Ադիգեյի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























