Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` հակակառավարական ուժերի մասին հայտարարությունը իշխանության համար տարրական պայքարի դրսեւորում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով` սա Ալիեւի կողմից տարրական փորձ է` ադրբեջանական բնակչությանը ցույց տալու, որ իր դեմ պայքարողները ոչ թե անձնական թշնամիներն են, այլ ազգի թշնամիներ: «Սա իր մրցակիցներին ազգային մակարդակով թշնամիներ ներկայացնելու դասական տարբերակ է: Նման տեխնոլոգիա կիրառվում է ավտորիտար երկրներում` ցույց տալու համար, որ գործող իշխանությանն այլընտրանք չկա»,-նշեց Մրակարովը:

Քաղաքագետի համոզմամբ` անհրաժեշտ է ցույց տալ, որ գոյություն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամի: Արտաքին թշնամին, բնականաբար, հայերն են, այդ թվում` հայկական սփյուռքը, որը ողջ աշխարհում գործում է «հրեշտակային» Ադրբեջանի դեմ»,-նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ «Ենի Ադրբեջանի»` հունիսի 7-ին կայացած համագումարում Ալիեւն ընդդիմադիր ուժերին հակաազգային ուժեր էր անվանել: