46-ամյա 46-ամյա  Աիգա Իգիթյանը սպանել է մորը եւ պատճառաբանել, որ ստանան է դա պահանջել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասով` սպանություն: Աիգա Իգիթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը շուրջ 40 տարի բնակվել է  իր մոր` Հռիփսիմե Իգիթյանի հետ միասին, որին շատ է սիրել: Ինքը եւ մայրը մշտապես հաճախել են ավետարանական եկեղեցի, մասնակցել աղոթքներին: 2013թ. փետրվարի 17-ին իր եւ մոր միջեւ վիճաբանություն է առաջացել տան ներքնահարկում իրենց հարսի բնակվելու պատճառով, քանի որ մայրը առաջարկել է, որ իր եղբոր կինը մշտական բնակություն հաստատի իրենց տան նկուղային հարկում: Դրանից հետո ինքը զայրացել է, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան եւ մայրը ընկել է հատակին: Ինքը մորը պառկեցրել է բազմոցին եւ խոհանոցից վերցնելով դանակը, 2 անգամ հարվածել մոր` կրծքավանդակի շրջանին, սպանել նրան, քանի որ սատանան է դա պահանջել:

Քննելով գործը եւ, քանի որ  ամբաստանյալը տառապել է հոգեկան հիվանդությամբ  որոշել է Աիգա Կոստանդինի Իգիթյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից եւ նրա նկատմամբ կիրառել հարկադիր բուժում` հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: