35-36 շաբաթական հղիության մեջ գտնվող 22-ամյա  Անահիտ Սարդարյանը դատապարտվել է ազատազրկման անչափահասին 3 օրով 20 հազար դրամի դիմաց սեռական շահագործման նպատակով իր ծանոթին փոխանցելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

22-ամյա   Անահիտ Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահագործման նպատակով, երեք օրով սեռական հարաբերություններ ունենալու համար Վաչագան Մարտիրոսյանին է փոխանցել անչափահաս Ս. Թ-ին, որի համար Վաչագան Մարտիրոսյանից պահանջել եւ ստացել է 20 հազար ՀՀ դրամ գումար։ Վաչագան Սարտիրոսյանը, ստանալով Ս. Թ-ին, նախ տեղափոխել է պապիկի` Վանաձոր քաղաքի Տավրոսի հասցեի բնակարան, ապա Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակ, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել Ս. Թ-ի հետ, ինչով վերջինս ենթարկվել է սեռական շահագործման:

Մինչեւ վճիռ կայացնելը դատարանը, որպես մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ Անահիտը իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, գտնվում է 35-36 շաբաթական հղիության մեջ, բնութագրվում է դրական: Իսկ ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Արդյունքում` դատարանը  հունիսի 7-ին վճռել է Անահիտ Սարդարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով: