Լոռիի մարզում այսօր՝ հունիսի 8-ին, կրկին կարկուտ է տեղացել: Կարկուտն այս անգամ լուրջ վնասներ է հասցրել մարզի Ստեփանավան քաղաքին: Ինչպես ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչությանը տեղեկացրել է Ստեփանավանի քաղպաշտպանության պետը, վնասի չափը նախնական տվյալներով գերազանցում է 70 տոկոսը: Կարկուտը տեղացել է ժամը 17:00-ից մինչ 18:20 րոպեն, որի հետևանքով վնասվել են Ստեփանավան քաղաքի ցանքատարածությունները և տնամերձ հողատարածքները: Տեսանյութը՝առաջիկայում։

Լուսանկարները՝Էդվարդ Արզումանյանի