Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի թուլացումը տեղի է ունենում արտարժույթի առուվաճառքի գործարքների նվազմանը զուգահեռ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86.7 մլն դոլար եւ վաճառվել 89 մլն դոլար: Շաբաթական կտրվածքով՝ սա բավական ցածր ցուցանիշ է:

Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.4 մլրդ դրամ (համարժեք է 86 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.1 մլն դոլար: Վարկային շուկայում նախորդ շաբաթների համեմատ էական շեղումներ չեն արձանագրվել: