Հունիսի 9-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ԲՄՎ 535» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Մարքսի եւ Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել  է «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Միցուբիշի Լանսեր»-ի  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: