Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է համագործակցության լայն դաշտի եւ հնարավորությունների առկայությունը ու դրանց արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: