Ադրբեջանում ինքնասպան է եղել սամբոյի եւ ձյուդոյի աշխարհի չեմպիոն, հանրապետության բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Ահադ Ռաջաբլին: Նա Սումգայիթի իր բնակարանում կախվել է իր սեւ գոտիով, որը նվաճել է սպորտային ասպարեզում:

Նման քայլի գնալուց առաջ, 51-ամյա մարզիկը կնոջն ուղարկել է խանութ: Երբ կինը վերադարձել է, Ռաջաբլին արդեն մահացած է եղել: Vesti.Az-ի տեղեկություններով՝ վերջին ժամանակներս Ահադ Ռաջաբլին որոշ հոգեկան խնդիրներ է ունեցել եւ հաճախ է ընկերներին բողոքել դեպրեսիայից:

Տեղի լրատվամիջոցները գրում են, որ վաստակավոր մարզիչը Ահմեդ Ռաջաբլիի կրտսեր եղբայրն է, ով Ադրբեջանում ձյուդոյի դպրոցի հիմնադիրներից մեկն է: