Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը տեղեկացնում  է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունից հայտնում են, որ նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝   Երեւանի առաջնահերթ խնդիրների եւ «Բարեւ Երեւան»  խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երեւանի  խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ: