Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում կարկուտ է տեղացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ տեղացած կարկուտի հետեւանքով Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արեւիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ եւ ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: