Հունիսի 10-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկելով «Արցախ ՀԷԿ» ԲԸ ընկերության «Արցախէներգո», «Արցախգազ», «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացրած հայտերը որոշել է սահմանել հետեւյալ սակագները.
1.«ԱրցախՀԷԿ» ընկերության կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 16,375դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 19,65դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագինը ուժի մեջ կմտնի որոշումն ընդունվելուց 30 օր հետո:
2. «Արցախէներգո» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի 1¤ 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար` 29 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 29 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
3) 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 38 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 33 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սակագները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 10-ից:
3. «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1¤ ամսական մինչեւ 10.0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը ` 156.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը` սույն դրույթը կիրառելով սկսած 2013 թվականի օգոստոսի 1-ից սույն դրույթը կիրառելով սկսած 2013 թվականի օգոստոսի 1-ից:
2) սկսած 2013 թվականի հուլիսի 10-ից` ամսական 10.0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետեւյալ բանաձեւը`
P=290 * E
որտեղ`
P – ն 10.0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է` ( դրամ/ հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E – ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
Սահմանված սակագինը ուժի մեջ է կմտնի 2013 թվականի հուլիսի 10-ից:
4. «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1) բնակչությանը`
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 83.33 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի եւ 100 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 10.0 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի եւ 12 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) այլ սպառողներին`
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 111.6 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի եւ 134 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 13.3 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի եւ 16 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն որոշումն ընդունվելուց 30 օր հետո:
Ծանոթություն` ԼՂՀ վարչապետի կողմից ստացվել է գրություն, համաձայն որի, կառավարությունը կսուբսիդավորի «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները ԼՂՀ բնակչության մասով`
ա. ցերեկային սակագին` 13 դրամ/կՎտժ
բ. գիշերային սակագին` 8 դրամ/կՎտժ:



























