Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր աշխատանքն այս պատասխանատու պաշտոնում կնպաստի, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի խորանան: Մենք շահագրգռված ենք համատեղ այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք կծառայեն մեր կապերի հետագա զարգացմանը եւ ընդլայնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դեսպանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակն էլ ավելի ամրապնդելու եւ իր առջեւ դրված խնդիրների իրականացմանը հասնելու համար:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային մի շարք թեմաների: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաեւ ֆինանսական ու էներգետիկ բնագավառներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր:































