Իրաքի պարենային շուկաներում հունիսի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 22 մարդ, 75-ը վիրավորվել է:
Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի մոտ գտնվող Բակուբա քաղաքում, որտեղ ապրում են հիմնականում շիաներ: Ականապատված երեք մեքենաների պայթյունների հետեւանքով զոհվել են 15 մարդ, եւս 50-ը վիրավորվել են:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի հյուսիսային ձկան շուկայում: Այդ ահաբեկչությունը խլել է 7 մարդու կյանք, եւս 25-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























