Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների  քարոզարշավը։ Հունիսի 11-ին Մոսկվայի կառավարության պաշտոնաթերթում  հրապարակվել է քարոզարշավի մեկնարկի մասին Մոսկվայի քաղաքային դումայի որոշումը։

Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2013թ. սեպտեմբերի 8-ին։ Հունիսի 11-ին պաշտոնապես ազդարարվել է քարոզարշավի մեկնարկը։

Հիշեցնենք, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որը պաշտոնը զբաղեցնում է 2010թ.-ից, 2013թ. հունիսի 4-ին հայտարարել էր պաշտոնը կամավոր լքելու մասին։ հաջորդ օրը նախագահ Պուտինն ընդունել էր նրա հրաժարականը եւ նրան ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

Սոբյանինն օրերս հայտնել էր, որ մտադիր չէ «զարմացնել» մոսկվացիներին, բայց կշարունակի աշխատել։

Rbc-ն նշում է, որ հավանական թեկնածուների թիվն ավելանում է։ ՌԼԴԿ Պետդումայի  խմբակցության ղեկավար Վլադիմիր Օվսյաննիկովը հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին։ ՌԴԿԿ-ից կառաջադրվի Կոմկուսի Կենտկոմի փոխնախագահ, Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը։ Ավելի վաղ մասնակցելու հնարավորության մասին հայտնել էր Ալեքսեյ Նավալնին։