Հունիսի 11-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնի Մերջե հրապարակում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետեւանքով զոհվել է 14 մարդ: Վիրավորների թիվը ներկայումս կազմում է 31 մարդ: Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, մահապարտ երկու ահաբեկիչներ պայթեցրել են իրենց ոստիկանական բաժանմունքի վրա: Ներկայումս հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է ահաբեկչության կադրերը:
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիացի զինյալների խոշոր պարտությունների ֆոնին: Էլ-Քուսեյր քաղաքի ազատագրումից հետո սկսվել է «Հյուսիսային փոթորիկ» գործողությունը, որի նպատակն է ազատագրել Հալեպ քաղաքը:




























