Հունիսի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Կենտրոն թաղամասի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Ֆիդայինների փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:


























