Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակ մտած ոստիկանության ուժերի ուղղությամբ անհայտ անձիք բոցավառվող հեղուկներով շշեր են նետել, ինչի հետեւանքով այրվել են ոստիկանության ջրցան մեքենաներից մի քանիսը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ հունիսի 11-ի առավոտյան հարյուրավոր ոստիկաններ մտել են Թաքսիմի հրապարակ եւ սկսել մաքրել օրեր առաջ հրապարակի տարբեր հատվածներում փակցված հակակառավարական գրություններով պաստառները։
Այն պահին, երբ հրապարակ են մտել ոստիկանները, հայտնվել են դեմքները փակ անհայտ անձիք եւ բոցավառվող հեղուկներով շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետեւանքով ոստիկանությունը սկսել է խիստ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Քաղաքացիներին խիստ հետաքրքրել է, թե ովքեր են հանկարծակի հայտնված եւ սադրանքներ իրականացնող մարդիկ։
Սադրանքներ իրականացնողներին հաջողվել է այրել մի քանի ջրցան մեքենա։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:



























