Մոտ 20 մարդ է ձերբակալվել Մոսկվայի Պուշկինի հրապարակում գեյ-շարժման ակտիվիստների ակցիայի ժամանակ: Ականատեսների վկայությամբ, ցույցի մասնակիցների եւ հավաքված երիտասարդների միջեւ բախում է եղել:

ԼԳԲՏ կողմնակիցները եկել են Ռուսաստանի Պետդումայի մոտ՝ իրենց վերաբերմունքը հայտնելու գեյ-քարոզչության արգելման մասին օրենքի դեմ: Խաղաղ ակցիան վերածվել է քաշքշուկի: Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների վրա հոտած ձվեր են նետել: Հարձակվողներից մի քանիսին ձերբակալել են, հաղորդում է Life News-ը:

Ոստիկանությունը ձերբակալել է մեկուկես տասնյակ ԼԳԲՏ-ակտիվիստների, որոնց մեղադրել են չարտոնված ակցիայի մասնակցելու մեջ: