Կավատության վերաբերյալ գործը, որում մեղադրվում էր Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, փակվել է: Դատարանը եկել է այն եզրակացության, որ բավարար փաստեր չկան, որոնք կապացուցեն, որ Դոմինիկ Ստրոս-Կանը կապ ունի Լիլ քաղաքի Carlton հյուրանոցից տարբեր մրջոցառումնեիր մարմնավաճառներ մատակարող կազմակերպության հետ:
Ինչպես նշում է Novostimira.com-ը, սա վերջին գործն է, որոմ Ստրոս-Կանը հանդես էր գալիս որպես մեղադրյալ: Դ. Ստրոս-Կանը ձերբակալվել էր դեռ անցած տարվա փետրվարին, իսկ դեկտեմբերին դատարանը որոշում է կայացրել չփակել այս գործը եւ շարունակել հետաքննությունը: Հարցաքննությունների ընթացքում նա խոստովանել է, որ մասնակցել է երեկույթների, սակայն պնդել է, որ չի իմացել, որ աղջիկներից ոմանք մարմնավաճառներ են:
Կավատությամբ զբաղվելու մեղադրանքը միակը չէ, որ ուղված է Ստրոս-Կանին: 2011թ Նյու Յորքի հյուրանոցի սպասուհին նրան մեղադրել է իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս միջադեպը պատճառ է դարձել, որ նա հրաժարական տա Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնից: Ոստիկանությունը կասկածի տակ է դրել աղջկա մեղադրանքները, իսկ անցած տարվա դեկտեմբերին նրա եւ Ստրոս-Կանի միջեւ հաշտության համաձայնություն է կնքվել:



























