«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410,34 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 2,16 կետով կամ 0.52%-ով: Սա 2013 թ. ընթացքում դոլարի ամենակտրուկ անկումն է: Չի բացառվում, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին, այլապես դոլարի անկումը կարող էր ավելի մեծ լինել:

Բորսայում այսօր վաճառվել է 6,15 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 408-409 դրամ, վաճառքինը՝ 411-412 դրամ: 

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր զգալի թուլացել է եվրոյի նկատմամբ, քանի որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից խթանման քաղաքականութունից հրաժարման հարցում առկա են անորոշություններ: Եվրոյի փոխարժեքն այսօր հասել է մինչեւ 1.3292 դոլարի:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,3246 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ: