Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունիսի 11-ին մի շարք անձանց շնորհել է արտակարգ եւ լիազոր դեսպանի ու արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ:

Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել

Արմեն Մելքոնյանին՝ Եգիպտոսում ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպան

Միքայել Մինասյանին՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

Լեւոն Ամիրջանյանին՝ ՀՀ ԱԳՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Արմեն Եգանյանին՝ Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Արմեն Լիլոյանին՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

Սարգիս Ղազարյանին՝ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Տիգրան Մկրտչյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

Արմեն Պապիկյանին՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Գեւորգ Պետրոսյանին՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: