2013-ի գարնանային զորակոչը երեկ մեկնարկեց. մոտ 180-200 նորակոչիկ ստացավ պատվաստում եւ բժշկական քննություն անցավ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նորակոչիկները հուզված էին, շատերը դեռ երեկվա «բանակի քեֆի» ազդեցության տակ էին: «Ժամանակի» հետ զրույցում նրանք հավաստիացրեցին, որ գնում են հանուն հայրենիքի այս երկու տարին անցկացնելու, շուտ ծառայելու եւ վերադառնալու: «Այս երկու տարին կյանքի փուլ է, որը պետք է հաղթահարել»,- ասաց նորակոչիկներից մեկը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր թերապեւտ, գնդապետ Գայանե Ղուկասյանը հայտնեց, որ զինակոչիկների մոտ ամենաշատ հանդիպող խնդիրը ջերմային հակազդեցությունն է նախքան պատվաստումը եւ դրանից հետո: Ժամը 15:00-ի դրությամբ 70 նորակոչիկների արդեն զննել էին...
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Լեւոն Մնացականյանը չժխտեց, որ այսօր կան անձինք, ովքեր փորձում են միջնորդ-բինգո հանդիսանալ: Նա նշեց, որ, ցավոք սրտի, զինվորական կոմիսարիատներում էլ կան նման աշխատակիցներ. «Այս պահի դրությամբ Ռազմական ոստիկանության, ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են դեպքեր, քննություն է իրականացվում, համոզված եղեք, որ ազատվելու են աշխատանքից, իսկ հետագա ընթացքը կորոշվի իրավապահ մարմիների կողմից անցկացված քննության արդյունքում»:
Լեւոն Մնացականյանը նշեց, որ արձանագրվել է երկու դեպք»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























