Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունիսի 11-ի երեկոյան երկրորդ անգամ է Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Օրակարգի գլխավոր հարցերն են եղել  հունիսի 6-ին Աֆղանստանում վրացի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումը եւ Թալիբան շարժման անունից  տարածված սպառնալիքներ պարունակող տեսագրությունները:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կրկին չի մասնակցել նիստին:

ԱԱԽ-ի նիստին մասնակցել են ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նիստին ներկա են եղել նաեւ  Վրաստանի Զինված ուժերի Միասնական շտաբի պետ  Իրակլի Ձնելաձեն, ԱԱԽ-ի քարտուղար Գիգա Բոկերիան, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ  Դավիդ Բաքրաձեն եւ Ազգային շարժման փոխխոսնակ Գիա Բարամիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի  Ուգուլավան եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:

ԱԽ-ի նիստը բացելով` Սահակաշվիլին հայտնել է, որ թեեւ երկրում իշխանության մոտ գտնվող ուժերի տարբերություններին,  «մենք չենք կարող տարբեր տեսակետներ ունենալ հիմնական հարցերում` մեր երկրի անկախությունը, անվտանգությունը, մեր երկրի պաշտպանվածությունը  կարեւոր է բոլորիս համար»:

«Հուսով եմ, որ մենք հենց այդ ոճով էլ կաշխատենք, հուսով եմ, որ  հաջորդ հանդիպումներն ավելի ներկայանալի կլինեն, քանի որ մեր անձնական շահերից վեր է մեր երկիրը եւ նրա շահերը», - նշել է Սահակաշվիլին: Նրա ելույթի տեսագրությունը տարածել է նախագահի աշխատակազմը, տեսագրության մեջ խոշոր պլանով ցույց է տրվել Իվանիշվիլիի համար նախատեսված տեղը, որը դատարկ էր, հայտնում է  «Գռուզիա Online»-ը: