Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդանանց փողոցի թիվ շենքերից մեկի բնակիչը տեղաշարժվելիս ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները 60-ամյա Ն. Կոդեւսկայային բնակարանի շքամուտքի հատակից բարձրացրել եւ նստեցրել են աթոռին: