Երեկվա ռեկորդային անկումից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,32 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,98 կետով կամ 0.24%-ով: Հավանաբար՝ դոլարի փոխարժեքի վրա դրական է ազդել ՀՀ կենտրոնական բանկի կողմից երեկ իրականացրած արտարժութային ինտերվենցիան;

Բորսայում այսօր վաճառվել է 2,85 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 412 դրամ: 

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր կայուն սակարկվում է 1.32 դոլարից բարձր տիրույթում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,3951 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ: