Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցին, թե ինչպե՞ս է, որ արտագաղթ կա, եթե տնտեսական աճը 7%-ից ավելի է:
«Ցույց տվեք անցումային մեկ այլ երկիր, որտեղ չկա արտագաղթ… Ցույց տվեք այդպիսի երկիր: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ քայլեր ենք իրականացնում արտագաղթը կանխելու համար: Բայց չի կարելի ձեռքերը լվանալ, դուք էլ ունեք ձեր պատասխանատվության բաժինը, որովհետեւ քաղաքացիներն այլընտրանք չեն տեսնում, չկա լուրջ ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսեր»,- ասաց Տ. Սարգսյանը:




























