«Հրապարակը» գրում է. «Մեկ տարվա ընթացքում 3 ընտրությունները հաղթական ավարտած, հոգնատանջ ՀՀԿ-ն, Տարոնին ինաուգուրացնելուց հետո, մտածում է ուժ հավաքելու, աշնանը կադրային «բարեփոխումներ» իրականացնելու մասին: Իսկ մինչ այդ` բուժման ու հանգստի:

Մեր տեղեկություններով, այս օրերին Սերժ Սարգսյանը բժշկական հետազոտություններ էր անցնում «Նաիրի» բժշկական կենտրոնում, որից հետո պետք է մեկներ կարճատեւ արձակուրդի` արտասահմանում բուժումը շարունակելու-վերականգնվելու:

Երեկ արդեն այդ մասին հայտարարվեց, թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահը մեկնում է կարճատեւ արձակուրդի: Հունիսի 20-ին նա կմեկնի Վիեննա՝ ԵԺԿ գագաթնաժողովին: Իսկ հունիսի 21-ին նախատեսված պաշտոնական այցը Լեհաստան հետաձգվել է մինչեւ հունիսի 25-ը»: