ԱՄՆ-ի Ազգային անվվտանգության գործակալության տնօրեն, չորսաստղանի գեներալ Քիտ Ալեքսանդերը պաշտպանում է համացանցում լրտեսսման համար նախատեսված PRISM գաղտնի ծրագրի կիրառումը: Կոնգրեսում լսումների ժամանակ նա հայտնել է, որ ծրագրի շնորհիվ կանխվել են տասնյակ ահաբեկչություններ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ պաշտոնյան ընդգծել է, որ հատուկ ծառայությունները PRISM ծրագիրը կիրառում են միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչության իրագործման կասկածներ ունեն: Ըստ պաշտոնյայի` ծրագրի իրագործումը թույլ է տվել կանխել տասնյակ հնարավոր ահաբեկչություններ: ԱԱԳ-ի ղեկավարը հրաժարվել է մանրամասնել՝ նշելով, որ ծրագրի մասին տեղեկատվության արտահոսքն արդեն լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ-ի անվտանգությանը, հաղորդում է rbc-ն:
Հիշեցնենք, որ սկանդալը բարձրացել էր ամերիկյան մամուլում հրապարակումներից հետո, որոնցում ասվում էր, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարող են հասանելիության իրավունք ունենալ առաջատար համակարգչային եւ համացանցային ընկերությունների սերվերներին։ Տեղեկությունը հրապարակողն էր Էդվարդ Սնոուդենը: Նա էլ հենց բացահայտել էր, որ Verizon ընկերությունը տեղեկություններ է տրամադրում հեռախոսազանգերի մասին:
Հարցազրույցներից մեկում, Սնոուդենը մասնավորապես հաստատել է, որ իր աշխատատեղից կարողացել է միանալ երկրում արված «ցանկացած հեռախոսազրույցի»:
ՏԱՍՍ-Տելեկոմը հղորդում է, որ օրենսդիրներից մեկը հարցրել է Ալեքսանդերին, թե ճիշտ է արդյոք այդ պնդումը: «Ճիշտ չէ», - պատասխանել է գենորալը: «Ես ոչ մի միջոց չգիտեմ, որը թույլ կտար դա անել», - հավելել է նա:




























