Թուրքական ոստիկանությունը ձերբակալել, իսկ ավելի ուշ ազատ է արձակել կանադական CBC հեռուստաընկերության թղթակիցներ Սասու Պետրիչիչին եւ Դերեք Սթոֆելին, որոնք լուսաբանում էին Ստամբուլում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Լրագրողների ազատ արձակման համար պահանջվել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդի միջամտությունը:
«Թուրքական արդարադատության համակարգի հետ կարճ ծանոթությունն ավարտվեց»,- Twitter-ի իր էջում գրել է Բերդը, հաղորդում է «ԲալթԻնֆոն»:
Լրագրողներին ձերբակալել էին հունիսի 12-ին: Բերդն այդ ժամանակ Լոնդոնում է եղել: Կանադայի ԱԳ նախարարը զանգահարել է Օտտավայում Թուրքիայի դեսպանին, վերջինս էլ կապ է հաստատել Ստամբուլի իշխանությունների հետ եւ խնդրել ազատ արձակել լրագրողներին:




























