2012թ համար Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո ինձ մոտ հարց առաջացավ. Որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է ՎՊ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում: Ո՞վ է պատասխանատվության ենթարկվել 200 կամ 100 մլն դրամ յուրացնելու համար: Այս մասին հունիսի 13-ին խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից 2012թ վերաբերյալ հաշվետվության ներկայացումից հետո:
Զաքարյանի խոսքով, քննարկումների ընթացքում ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունները ՎՊ-ի առջեւ խնդիր է դրվել ներկայացնել հայտնաբերված խախտումների արդյունքները: «Վարչապետը երախտագիտություն է հայտնել Վերահսկիչ պալատին` իր կատարած աշխատանքի համար, բացի այդ, վարչապետի հրամանով, Կառավարության պաշտոնական կայքում կտեղադրվեն այն գերատեսչությունների ղեկավարների պատասխանները, որտեղ խախտումներ են հայտնաբերվել»,-ասել է նա: Ընդհանուր առմամբ, ինչպես ընդգծել է Զաքարյանը, հիմնական խախտումները գրանցվել են երկու ուղղությամբ` շինարարություն եւ պետհաստատությունների համար նախատեսված գնումներ:
Սակայն պատասխանը չի վարարել խոսնակին. «Հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք հայտնաբերել ենք այդ խախտումները, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրանց համար: Ստացվում է, որ մենք եւս մասնակից ենք դառնում: Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, դա պետք է լուրջ հետեւանքներ ունենա կոնկրեպ պաշտոնյաների համար: Չկան անփոխարինելի պաշտոնյաներ, զբաղեցրած պաշտոններից ազատեք այն պաշտոնյաներին, ովքեր զբաղվում են թալանով, կեղծարարությամբ եւ գումարների յուրացմամբ»:
Իր հերթին խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում եւս, ամենայն հավանականությամբ, չբավարարեց Զաքարյանի ոչ լիարժեք պատասխանը, հետաքրքրվեց, կան արդյոք կոնկրետ քրեական գործեր` բացահայտված խախտումների արդյունքում. «Ժողովուրդը հոգնել է լսել չաղ ու բախտավոր պաշտոնյաների մասին, ովքեր հարստանում են խախտումների հաշվին»: Ի պատասխան, Զաքարյանն ընդգծել է, որ պաշտոնյաներին պատժելը Վերահսկիչ պալատի գործառույթների մեջ չի մտնում:
«Չեմ կարծում, որ ՎՊ-ը պետք է նման լիազորություններ ստանա, սակայն բոլոր կոռումպացված պաշտոնյաները պետք է պատժվեն, եւ օրենքը խախողները պետք է պատասխանատվության ենթակվեն»,-ասել է Շարմազանովը:



























