Վրաստանի ՆԳՆ-ի հակակոռուպցիոն գործակալության եւ ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Արեւլյան Վրաստանի յոթ գյուղապետերի՝ կաշառակերության մեղադրանքով։ Ձերբակալվածների շարքում է Ջավախքի Գանձա համայնքի ղեկավար Հովհաննես Թեւանյանը։
Ըստ ՆԳՆ-ի մամուլի ծառայության տվյալների՝ ձերբակալվել են Կաչրեթի (Կախեթի շրջան) գյուղապետ Գիվի Ռամազաշվիլին եւ Զեմո Կաչրեթիի գյուղապետ Վաժա Հարութինաշվիլին, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ՝ հողի վարձակալության թույլտվության տալու համար։
Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են նաեւ Մեջվրիսխեւիի (Շիդա Քարթլի) գյուղապետ Տարիել Գուրգենիձեն, Արշայի գյուղապետ Գելա Շիոլաշվիլին, Բիցմենդայի գյուղապետ Դավիթ Սուխիաշվիլին, Դեւելի Քանդայի գյուղապետ Իրակլի Խիրդայեւը եւ Գանձակի (Ջավախք) գյուղապետ Հովհաննես Թեւանյանը։ Ձերբակալվել էր նաեւ «կաշառակերության մասնակից» եւս մեկ քաղաքացի՝ Մանվել Աբգարյանը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»։
«Քննությունը պարզել է, որ 2013թ. հունիսի 11-12-ը այդ անձինք, նախապես համաձայնության գալով, տրամադրել են խոշոր եղջերավոր անասունների գնման կեղծ վկայական, որի համար էլ որպես կաշառք ստացել են որոշակի գումար», - նշվում է հաղորդագրության մեջ։



























