Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի  ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, 1959 թ. ծնված  Սոս Գ.-ն  կամավոր հանձնել է  «Մոսին» տիպի հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչով:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության  Էրեբունու բաժնի թիվ 1 հենակետ է ներկայացել  1965 թ. ծնված Վաչագան Չ.-ն եւ կամավոր հանձնել   «Ֆ-1»,   «ՌԳԴ-5»  եւ «ՌԿԳ-3» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի  97 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  845 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  148  փամփուշտ, «Շիլկայի» 1 փամփուշտ եւ ինքնաձիգի 2 պահունակ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին,  1963 թ. ծնված Վարդան Զ.-ն կամավոր հանձնել է տարբեր տեսակի 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի` 167  եւ 7,62 մմ տրամաչափի`  35 փամփուշտ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին,  ոստիկանություն է ներկայացել 1982 թ. ծնված Արման Ջ.-ն եւ կամավոր ներկայացրել  ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2  նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 120  փամփուշտ:

Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: