Վրաստանի նոր իշխանությունները կրկնակի անգամ ավելացրել են գյուղատնտեսության նախարարության բյուջեն եւ փորձեր են ձեռնարկում խթանելու ոլորտի զարգացումը: Այս մասին հունիսի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ հատարարել է փորձագետ Ջոննի Մելիքյանը:
Նրա խոսքով` Վրաստանի նոր իշխանությունների նախընտրական ծրագրերում կետ կար այն մասին, որ իրենք կփորձեն բարելավել ամբողջ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: «Այսօրվա դրությամբ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է որոշակի նախագծեր, գոյություն ունի համապատասխան հիմնադրամ, որը դրամաշնորհներ է տրամադրում: Բոլոր շրջանների գյուղացիները կարող են մասնակցել եւ շահել»,-նշել է Ջոննի Մելիքյանը, ընդգծելով, որ այդ դրամաշնորհները կարող են դրական ազդեցություն ունենալ ջավախահայերի վրա:


























