Ռուսաստանի Վլադիմիրի երկրամասի Ալեքսանդրովսկի շրջանում 7 մարդ լուրջ այրվածքներ է ստացել խորոված պատրաստելիս: Կրակը բռնկվել է խարույկներ վառելու համար նախատեսված հեղուկից: Խմբում, ընդհանուր առմամբ, եղել է 11 մարդ, այդ թվում` 5 երեխա:

ՆԳՆ տվյալների համաձայն, մարդիկ տան բակում էին եւ փորձում էին ածուխները վառել: Նրանք օգտագործել են երկու դյուրաբորբոք հեղուկ, ինչի արդյունքում էլ գոլորշու արտանետում է տեղի ունեցել:

Դուստրը որոշել է մի փոքր հեղուկ ցողել հանգած ածուխների վրա, ինչից հետո մեծ բոց է առաջացել, Life News-ին պատմել է աղջկա հայրը:

7 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Տուժածներին հասցրել են հիվանդանոց: Տուժածներից 4-ը երեխաներ են, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: