Հունիսի 20-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18 ՍՍ 048 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետեւանքով վարորդ` 72-ամյա Սերյոժա Ավագյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից: