ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:
Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում, գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհրդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ գործընթացով հետաքրքրված կողմերին այդ մասին բացահայտ ասվել է:
Նշենք, որ Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել էր հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին: Նաեւ ասվել էր, որ այդ քվեարկությունը վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։



























