Ավելի քան 50 նավ մնացել են Բալթիկ ծովի սառույցների մեջ՝ Ստոկհոլմյան արշիպելագի շրջանում. դրանց թվում են վեց մեծ ուղեւորատար նավեր։

Արշիպելագի շրջան երեք սառցահատ նավ է ժամանել, որոնց հաջողվել է ազատել մի քանի նավ։

Նավերը, որոնց վրա մի քանի հազար մարդ կա, ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, եւ ուղեւորներին ոչինչ չի սպառնում։

Օթերեւութաբանների խոսքերով, այսպիսի սառույցներ Շվեդիայի արեւելյան ափին չեն նկատվել վերջին 14 տարում, հայտնում է «Վեստին»։